Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանին պատասխանատվության է կանչում

«Ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարին պատասխանատվության է կանչում:

«Դեկտեմբերի 7-ին ԱԺ բարձր ամբիոնից ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը թիրախավորել է ազատ մամուլին և զրպարտել՝ հայտնելով, թե գիտենք ինչպես են Հայաստանում հոդվածներ տպագրվում: Փողը տալիս են, պատվիրում են և պախարակում պաշտոնյաներին: Նա հնչեցրել է «Ժողովուրդ» օրաթերթի, «Հրապարակի» և այլ ԶԼՄ-ների անունները:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը Ազգային ժողովում մոտեցել է Արթուր Հովհաննիսյանին, պահանջել միասին գնալ դատախազություն կամ ԱԱԾ՝ իմացած ենթադրյալ հանցանքի մասին հաղորդում տալու: Սակայն ՔՊ խմբակցութան ղեկավարը հրաժարվել է «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցչի հետ իրավապահ մարմիններ գնալ : «Չեմ մեկնաբանում» միայն այս միտքն է հնչեցրել Արթուր Հովհաննիսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի մեր գործընկերները արձանագրում են, որ Արթուր Հովհաննիսյանը չի կարողացել բացատրություն տալ, թե ինչ հիմքով է երկրի թիվ մեկ ամբիոնից հնչեցրել անպատասխանատու խոսք, սուտ և զրպարտություն:

Տեղեկացնենք, որ«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով դիմում է դատարան՝ պատասխանատվություն պահանջելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանից:

Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանից ներողություն խնդրելու պահանջ են ներկայացրել նաև «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, «Հրապարակ» օրաթերթը՝ դարձյալ անպատասխանատու խոսքեր ամբիոնից հնչեցնելու համար:

Հավելենք, որ մեդիափորձագետ, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը ևս պահանջել են Արթուր Հովհաննիսյանից ներողություն խնդրել «Ժողովուրդ» օրաթերթից՝ առանց հիմքերի և ապացույցների զրպարտանք տարածելու համար»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031