Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ԱՊՀ-ն մեր պետությանը օգուտ է, բայց ՀԱՊԿ-ը հшնցшվոր шնգnրծություն է իրականացրել Հայաստանի նկատմամբ. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԱՊՀ-ի հետ Երևանը պետք է շարունակի համագործակցությունը։

«ԱՊՀ-ի մասով մենք կարող է և պետք է ակտիվ լինենք, որովհետև դա նաև համագործակցության մի հարթակ է, որը որ մեր պետությանը օգուտ է տալիս, ինչպես նաև տնտեսական՝ ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք մի տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ տնտեսության հետ», — ասել է նա «Ազատության»-ը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, Սիմոնյանն ասել է՝ ՀԱՊԿ-ը ապացուցել է մի քանի դրվագով, որ «հանցավոր անգործություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության դեմ»։

«Մենք չէինք մտածում, որ ՀԱՊԿ զինծառայողները գալու էին և կրակեին ադրբեջանցիների վրա, բայց առնվազն քաղաքական գնահատական գոնե պետք է տեսնեինք, և մենք դա չտեսանք», — նշել է նա։

«Մենք միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն ենք պաշտպանում և հետապնդում ենք միայն Հայաստանի Հանրապետության շահը, եթե Հայաստանի Հանրապետության շահից բխի որևիցե շրջադարձ անել, այդ շրջադարձը կարվի, և եթե նման որոշում կայացվի, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դրա մասին կիմանա», — հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, թե այս պահին որևիցե ձևով չեն տորպեդահարվում այդ կառույցները։

«Բայց միևնույն ժամանակ, ներողություն եմ խնդրում, այն քայլերից, անգործությունից հետո, որը որ մեր գործընկերները ցուցադրեցին և, իմ գնահատմամբ, շարունակում են ցուցադրել՝ հետապնդելով նաև իրենք իրենց շահերը, մեզ թույլ է տալիս նույնպես հետապնդել մեր շահերը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031