Skip to main content

Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան

Լրահոս

ՈՒՂԻՂ. Վերածնունդ թաղամասի բնակիչների բnղnքի ակցիան

«Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուները այսօր թաղամասում հավաք են կազմակերպել բարձրաձայնելու թաղամասն օր առաջ բնակեցնելու խնդիրը։

Տարբեր պատճառներով նախագծի ավարտն ուշացել է, բայց հիմա, երբ երբ թվով 6 շենքերը կառուցված են, իսկ բազմաթիվ բնակարաններ կահավորված ու թվում է, թե շուրջ 800 ընտանիքների` սեփական բնակարանում ապրելու երազանքը շատ մոտ է իրականություն դառնալուն, նոր խոչընդոտ է առաջացել։

Թաղամասը պետք է միացնել կոմունալ ենթակառուցվածքներին (ջրագիծ, գազատար), թաղամասն տանող ճանապարհը պետք է կառուցել, բայց աշխատանքների ավարտին խանգարում են այդ հատվածում գտնվող ակացիաները։

Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է իր իսկ հաստատած նախագծից։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ է իր նախորդի հաստատած գլխավոր նախագծի շրջանակներում թվով 32 ակացիա տեսակի ծառերի տեղափոխմանը։

Թաղամասի բնակիչները շեշտում են` դրված է ոչ թե ծառահատման, այլ տեղափոխման խնդիրը, իրենք կարեւորում են բնապահպանական խնդիրները, պատր6են ծառատունկ իրականացնել ու ավելի շատ ծառ տնկել, բայց համայնքային իշխանությունից օպերատիվ դրական լուծում են ակնկալում, առանց այդ լուծման թաղամասի բնակեցումը հնարավոր չէ։

Բացի այս, քաղաքապետարանը մերժել է շուրջ 5 հազար ապագա բնակիչ ունեցող թաղամասի համար կանգառի եւ անցումի կառուցման բնակիչներից մեկի դիմումը, խնդրանքը համարելով ոչ նպատակահարմար այն դեպքում, երբ Մոնթե Մելքոնյան փողոցում, որտեղ գտնվում է թաղամասը, առանց համապատասխան ենթակառուցվածքների բնակվելը անհնարին, եթե չասենք, վտանգավոր կարող է լինել։

Թաղամասի բնակիչները պահանջներ ունեն նաեւ կառուցապատող ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ից։ Այն է` ամենասեղմ ժամկետներում ամբողջությամբ ավարտին հասցնել տարիներ ձգված աշխատանքները, բնակարաններում ապահովել գազի, ջրի, հոսանքի հասանելիություն եւ վերջապես թաղամասը հանձնել շահագործման։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031