Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները։
Քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները։
Ըստ Բայրամովի՝ Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում:


















































