ՌԻԱ «Նովոստի»-ն հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ակնկալում է Սանկտ Պետերբուրգում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հանդիպել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ դեկտեմբերի վերջին։
Անկախ Պետությունների Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Պուտինը ջերմ ողջույններ է փոխանցել պետությունների ղեկավարներին, որոնց ակնկալում է տեսնել դեկտեմբերի վերջին՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում և Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։


















































