Skip to main content

Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Լրահոս

ՀՀ-ում ԵՄ դիտորդների թվի ավելացումը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը վերահսկելու համար. առաքելության ղեկավար Մարկուս Ռիտեր

2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ արտաքին գործերի խորհուրդը որոշում է ընդունել մեծացնե Հայաստանում Եվրոպական միության առաքելության (EUMA) դիտորդական ներուժը հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում առաքելության գործունեության գոյություն ունեցող գոտու սահմաններում՝ իր ներկայությունը 138 աշխատակցից հասցնելով 209-ի:

«Առաքելության անձնակազմի թվի ավելացումն ընդգծում է ԵՄ հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատմանը։ Այժմ առաքելությունը կկարողանա ավելի շատ պարեկություններ իրականացնել տեղում:

Արդյունքում մենք ավելի շատ հնարավորություններ կունենանք դիտարկելու և զեկուցելու հայ-ադրբեջանական պետական սահմանի հայկական կողմում անվտանգության հետ կապված իրավիճակի մասին, ինչպես նաև նպաստելու հակամարտության հետևանքով տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը»,-ասել է Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

«Առաքելության առջև խնդիր է դրված դիտարկել իրավիճակը տեղում և զեկուցել դրա մասին, նպաստել հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց անվտանգության ապահովմանը և, հիմնվելով վերոհիշյալի վրա, նպաստել ԵՄ բարձր մակարդակով ջանքերին՝ ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդմանը և հարաբերությունների կարգավորմանը:

Առաքելությունը պարեկություն է իրականացնում Կապան, Գորիս, Ջերմուկ, Եղեգնաձոր, Մարտունի և Իջևան քաղաքներում տեղակայված վեց առաջատար օպերատիվ բազաներից: Սա ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային ամբողջ սահմանը: Առաքելության ուժեղացումը թույլ կտա նրանց ավելի շատ պարեկություններ իրականացնել»,-հավելել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև