Skip to main content

ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»

Լրահոս

«Հրապարակ». Փարաքարում «նոր» ընտրությունների հոտ է գալիս

«Հրապարակ» թերթը գրում է. «Փարաքար խոշորացված համայնքում կրկին քաղաքական ցնցումներ են հասունանում։ Գործող համայնքապետ Դավիթ Մինասյանը, որ բանավոր համաձայնությամբ 2,5 տարի անց պաշտոնը պետք է զիջեր ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանին, մեր տեղեկություններով, փոշմանել է։ Քաղաքական թիմերը, հիշեցնենք, նման պայմանավորվածություն ձեռք բերեցին անցած տարվա հունվարին, երբ ընտրություններից հետո ոչ մի ուժ մեծամասնություն չուներ: Երկար քննարկումներից, ծեծկռտուքներից ու բոյկոտներից հետո ամենաքիչ ձայներ հավաքած «Դավիթ Մինասյան» դաշինքը կոալիցիա կազմեց ոչ թե ընդդիմադիր «Ապրելու երկրի», այլ ՔՊ-ի հետ, որին պետք է 2,5 տարուց զիջեր համայնքապետի աթոռը։

Ասում են՝ Դավիթ Մինասյանի «աթոռը տակից գնում է» ոչ այնքան ՔՊ-ականների, որքան իր խմբակցության պատճառով։ Նրանք դժգոհ են համայնքապետից, ասում են` Մինասյանն իրենց տիրություն չի անում, եւ հիմա ո՛չ «շեֆին» են ուզում, ո՛չ ՔՊ-ին։ Ներքին տարաձայնությունների պատճառով ավագանու նիստեր էլ չեն կայանում` 11 հոգի չի գալիս, եւ քվորում ապահովել չի հաջողվում։ Հարցի լուծման 2 տարբերակ է քննարկվում՝ կա՛մ անվստահության գործընթաց սկսել՝ հեռացնել համայնքապետին, կա՛մ հասնել նրա հրաժարականին։ Երկու դեպքում էլ շահում է «Ապրելու երկիրը»։ Բանն այն է, որ Փարաքարի 21 հոգանոց ավագանիում 10 մանդատ ունի «Ապրելու երկիրը», որը Դավիթ Մինասյանի՝ համայնքապետ դառնալուց հետո ավագանու ոչ մի նիստի չի մասնակցել, բայց նաեւ վայր չի դրել մանդատները։ Մեր տեղեկություններով՝ ավագանու այն անդամները, որոնք դեմ են ե՛ւ Մինասյանին, ե՛ւ ՔՊ-ից Լյուդվիգ Գյուլնազարյանին, նոր ընտրությունների դեպքում ձայն կտան «Ապրելու երկրի» թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին։ Մեզ հետ զրույցում Վ. Գրիգորյանը հաստատեց՝ Փարաքարի համայնքապետարանում անառողջ մթնոլորտ է։

«Ընտրություններից հետո 1 կամ 2 անգամ է ավագանու նիստ գումարվել, նիստեր չեն լինում, քանի որ ամեն մեկն իր պրինցիպներով է առաջնորդվում։ Անընդատ արտահերթ են դնում, բայց քվորում ապահովել չի հաջողվում»,- ասաց նա։ Փարաքարի ՔՊ խմբակցության ղեկավար Արաքսյա Վարդանյանը պնդում է՝ քաղաքական ուժերը հաշտ ու համերաշխ են, գոհ են Դավիթ Մինասյանի կառավարումից, բայց չեն հանդուրժի պայմանավորվածության խախտում՝ վերջին 2,5 տարին իրենցն է։ Հարցին՝ Դավիթ Մինասյանը 2 տարվա կառավարման ընթացքում որպես համայնքապետ իրեն արդարացրե՞լ է, Վարդանյանը պատասխանեց․ «Այո, արդարացրել է, մենք լիքը լավ ծրագրեր ենք միասին արել»։ Հնարավո՞ր է, որ ՔՊ-ի գոհունակությունը դրսեւորվի նրանով, որ Դավիթ Մինասյանը չհեռանա եւ հաջորդ 2,5 տարին էլ ղեկավարի Փարաքար համայնքը։ Վարդանյանն ասաց՝ «բացառվում է»։ «Մենք աշխատում ենք 2,5-ի պայմանով։ Այնպես չէ, որ գոհ ենք, մտածում ենք՝ մնացած 2,5 տարին էլ է ինքն աշխատելու։ Որեւէ կարծիք, խոսակցություն չկա, որ նա Լյուդվիգ Գյուլնազարյանի փոխարեն էլ կղեկավարի։ Մենք շատ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք, ամեն նիստի ժամանակ էլ հիշեցնում ենք, որ գալու է Գյուլնազարյանի կառավարման ժամանակահատվածը»,- նշեց նա։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել Փարաքարի համայնքապետ Դավիթ Մինասյանի եւ նրա խմբակցության ղեկավար Էմին Երիցյանի հետ, ով նաեւ Համայնքների միության նախագահն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031