Այսօր Մոսկվայում կկայանա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը և ՀԱՊԿ ԽՎ 16-րդ լիագումար նիստը։
Օրակարգում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման և կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու մոդելային օրենքների նախապատրաստմանը վերաբերող հարցերը:
Երեկ ՀԱՊԿ ԽՎ նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հանդիպել է խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավար գործընկերների հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում անցկացվող նիստերին։

















































