Երևանի տոնական լուսավորության աշխատանքներով զբաղվող «Սինեմարտ»-ի խոսնակ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան էջում երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին զգուշացրել է, որ թույլ չտան երեխաներին դիպչել էլեկտրահաղորդակցության լարերին, քանի որ դրանք աշխատում են 220V լարման պայմաններում։
Նա մասնավորապես գրել է. «Սիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր։ Քանի որ այսօր երեկոյան վառվելու են գլխավոր տոնածառի լույսերն ու գործարկվելու է մայրաքաղաքի տոնական լուսավորությունը, խնդրում ենք, հորդորում և պահանջում ենք թույլ չտալ երեխաներին դիպչել էլեկտրահաղորդակցության լարերին։ Արգելեք երեխաներին նաև «հեծնել» ամանորյա դեկորները, քանի որ դրանք աշխատում են 220V լարման պայմաններում, ինչը նշանակում է, որ անզգույշ գործողությունները կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։
Մաղթում ենք ձեզ ուրախ և անմոռանալի տոնական տրամադրություն»,-գրել է նա։


















































