Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

ՊՊԾ պետը և տեղակալներն իրավունք կունենան գործադրելու ֆիզիկшկшն nւժ, կրելու, պահելու և կիրառելու հшտուկ միջnցներ

Պետական պահպանության ծառայության պետը և ծառայության պետի տեղակալները իրավունք կունենան գործադրելու ֆիզիկական ուժ, կրելու, պահելու և կիրառելու հատուկ միջոցներ, ինչպես նաև զենք. նման նախագիծ ներկայացրել է ՊՊԾ-ն։

«Ծառայության պետին և ծառայության պետի տեղակալներին կրելու, պահելու և կիրառելու իրավունքով հատկացվում են ծառայության տնօրինության տակ գտնվող հատուկ միջոցներ և զենք: Ծառայության պետին և ծառայության պետի տեղակալներին հատուկ միջոցներով և զենքով ապահովելու կարգը, հատուկ միջոցների, զենքի ու ռազմամթերքի ցանկը, հատուկ միջոցների և զենքի հետ անվտանգ վարվելու կանոնները, ինչպես նաև հատուկ միջոցների և զենքի կիրառման ուսուցման կազմակերպման կարգը սահմանում է ծառայության պետը»,- նշվում է նախագծում։

Առաջարկվում է նաև Ծառայության ծառայողներին իրավունք վերապահել վերջիններիս կողմից պահպանական միջոցառումների իրականացման ժամանակ օգտագործել նաև ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները։

«Առաջարկվում է Ծառայությունում ներդնել ծառայության անցնող քաղաքացիների կողմից երդում տալու վերաբերյալ դրույթ, ինչը կբարձրացնի վերջիններիս պատասխանատվությունը զինվորական պարտքի և պարտականությունների կատարման համար անձնական պատասխանատվության գիտակցությունը»,- նշվում է հիմնավորման մեջ։

Նախագծվում նշվում է նաև, որ Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունը կիրականացվի ազգային անվտանգության մարմիններում ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կապահովվեն որակյալ բժշկական օգնությամբ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գերատեսչական ռազմաբժշկական հաստատությունում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև