Ձյուն, փակ ու դժվարանցանելի ճանապարհներ․ իրավիճակը՝ հանրապետությունում | Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու

Լրահոս

ՊԲ գնդապետ Նորայր Ասլանյանի կшլшնքը այլ խшփшնմшն միջոցով փոխարինելու միջնորդությունը բավարարվել է

Շուրջ կես տարվա ապօրինի կալանավորումից հետո, օրեր առաջ՝ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ այս անգամ արդեն դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, բավարարեց հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության գործով մեղադրվող Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Մարտական խաչ առաջին և երկրորդ աստիճանի շքանշանների արժանացած Նորայր Ասլանյանի կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպան Արմեն Անդրիկյանի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Ասլանյանի փաստաբանական խումբը։

Չնայած նրան, որ փաստաբանական խմբի համոզմամբ ներկայացված ապացույցներով հերքվում են թե’ գնդապետի կողմից ենթադրյալ հանցանք կատարած լինելը, թե’ խափանման միջոցի հիմքերի առկայությունը, որոշակիորեն դրական պետք է գնահատել դատարանի որոշումը՝ կալանքը փոխարինել տնային կալանքով և բացակայելու արգելքով։

Պաշտպանական թիմը հայտնում է, որ հետևողական է լինելու գնդապետ Ասլանյանի գործով արդարության վերականգման հարցում՝ այդ թվում նաև դատավարության ընթացքում հանրությանը իրազեկելով անհիմն մեղադրանքի քննության զարգացումների մասին։

Հիշեցնենք, որ Նորայր Նելսոնի Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։

2021 թվականից Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում զբաղեցրել է անվտանգության վարչության պետի տեղակալի պաշտոնը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031