BBC World-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է զարմացնել աշխարհին դրական օրակարգով։
Հաջիևը ասել է, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ։
Ըստ Հաջիևի՝ հիմա Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա են դիվանագիտական պարտավորություններ ուղիղ բանակցությունների միջոցով։
Դեկտեմբերի 7-ին երկու երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հայտնելով խաղաղության օրակարգն առաջ մղելու և վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնելու իրենց մտադրությունը։

















































