ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը ասաց, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ պաշտոնի կնշանակի ու պաշտոնից կազատի ոչ թե նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ, այլ հենց վարչապետը։
Նախատեսվող փոփոխությունների ընդունումից հետո ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ազգային անվտանգության մյուս ծառայողները՝ զինվորական պաշտոններ զբաղեցնող անձինք։
Քանի որ նոր կարգավորումներով ԱԱԾ տնօրենը և տեղակալները հանդիսանալու են հանրային պաշտոն զբաղեցնող, հետևաբար, նրանց դեպքում գեներալի կոչումը պարտադիր չլինի։


















































