Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ և գործադիր տնօրեն Կոմֆորտ Էրոն, Հայաստան այցի շրջանակում, ԵՄ առաքելության ներկայացուցիչների և իր գործընկերներ Օլեսյա Վարդանյանի ու Ալիսա դե Կարբոնելի հետ այցելել է հայ-ադրբեջանական սահման:
Կոմֆորտ Էրոն X-ի իր էջում գրել է, որ ապշեցուցիչ է տեսնել, թե ինչքան մոտ են երկու կողմերի մարտական դիրքերը բնակավայրերի վերևում։

















































