Skip to main content

Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է

Լրահոս

Փաշինյանը «պшտժnւմ է» իր թիմակիցներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որոշել է «պատժել» չենթարկվող ՔՊ-ականներին:Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, վերջին շրջանում վարչության եւ նախաձեռնող խմբի նիստերին Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է ՔՊ կուսակցության գաղափարական թեզերի, տեսլականի ու ծրագրերի մասին, իր խոսքում շեշտում է կուսակցության գաղափարախոսությանը հավատարիմ մնալու ու դրանցից չշեղվելու կարեւորության մասին:Հենց սրանով է պայմանավորված, որ վերջին շրջանում ՔՊ-ից հեռացվում են անգամ նրա մտերիմները. այսպիսով նա փորձում է նաեւ դասեր տալ իր մյուս թիմակիցներին՝ ցույց տալով, թե ինչ կարող է լինել նրանց հետ, ովքեր իր խոսքից ու ծրագրերից կփորձեն շեղվել:

Հիշեցնենք, որ ՔՊ ակունքներում կանգնած Սարգիս Ալեքսանյանը դեկտեմբերի 19-ին հեռացվեց կուսակցությունից. իրականում կուսակցական անարդարության զոհ է: Նրա մասին ՔՊ ժողովների ժամանակ չարախոսել են կուսակցականները, ինչ-ինչ բաներ վերագրել նրան, թե պաշտոն ու կարգավիճակ չունենալով՝ հարստացել է: Իրականում հարստացել, կենսամակարդակի ու բարեկեցության իրենց մակարդակը բարձրացրել են գրեթե բոլոր ՔՊ-ականները, սակայն թիրախավորվել է Սարգիս Ալեքսանյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խարդավանքների եւ սուտ լուրերի ճշտման համար 2-3 անգամ Սարգիս Ալեքսանյանին հրավիրել են կուսակցություն՝ զրույցի, սակայն նա չի կարողացել ներկայանալ, քանի որ ընտանիքի անդամներից մեկը առողջության լրջագույն խնդիրներ ունի: Ս. Ալեքսանյանը գերադասել է ընտանիքի կողքին լինել դժվար պահին, եւ, ահա, ՔՊ-ականները նրան անարդար, կամայական հեռացրել են կուսակցությունից: Արդարության, թիմի, կուսակցական պարտականությունների մասին պատկերացումները ՔՊ-ում խմբային են՝ բոլորով ստի կողքին՝ ընդդեմ մեկի: Հեռացրին ՔՊ ակունքներում կանգած հավատարիմներից մեկին անարդար եւ կամայական ձեւով: Հետաքրքիր է, թե ով պետք է վերստուգի ՔՊ վերստուգիչների վարքը, ունեցվածքը, կոռուպցիոն հակումներն ու դրսեւորումները: Հիշեցնենք նաեւ, որ Սարգիս Ալեքսանյանը ԱԺ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Արմեն Փամբուխչյանի եւ էլի շատերի մտերիմ ընկերն է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031