Փաստաբան Արսեն Հակոբյանը սոցցանցի իր էջում հրապարակել է, թե 44-օրյա պատերազմում զոհվածի քույր Տաթև Վիրաբյանին զրպարտած կինը՝ իշխանության համակիրներից Դիանա Մարտիրոսյանը, ինչ ցուցմունք է տվել քննչական կոմիտեում։
«Հիշո՞ւմ եք իշխանական այս կնոջը։ Նա ժամանակին զրպարտել էր Տաթևիկ Վիրաբյանին, թե իբր վերջինս հայտնել է, որ գումարի դիմաց է հավաքներին մասնակցել։ Իսկ ամենածանրն այն է, որ այս կինն այդպիսի զրպարտությունն արել էր Տաթևի բանտարկության ընթացքում։
Ես տեղեկացրել էի, որ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, որով էլ սպասում էի, որ կբացահայտվի և կապացուցվի այս կնոջ կողմից կեղծ տեղեկության տարածման փաստը։
Ձեզ եմ ներկայացնում բերման ենթարկված Դիաննա Մարտիրոսյանի ցուցմունքը քննչական կոմիտեում։
Ցուցմունքով նա հայտնում է, որ իրեն որևէ մեկն այդպիսի բան չի ասել, որ ինքը որևէ այդպիսի տեղեկություն իրականում չի ունեցել»,- գրել է փաստաբանն ու հրապարակել Մարտիրոսյանի ցուցմունքը, որով ապացուցվում է, որ նա զրպարտել է Տաթև Վիրաբյանին։
Հիշեցնենք, որ Դիանա Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մոլի համակիրն է, նա լրագրողներ Անի Գևորգյանին և Հռիփսիմե Ջեբեջյանին սպառնացել էր «քացու տակ գցել», ինչպես նաև հայտարարել էր, որ «ադրբեջանցիները գերիներին հայերից լավ են պահում»։
Հիշո՞ւմ եք իշխանական այս կնոջը։ Նա ժամանակին զրպարտել էր Tatevik Virabyanին, թե իբր վերջինս հայտնել է, որ գումարի դիմաց է հավաքներին մասնակցել։ Իսկ ամենածանրն այն է, որ այս կինն այդպիսի զրպարտությունն արել էր Տաթևի բանտարկության ընթացքում։
Ես տեղեկացրել էի, որ հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել, որով էլ սպասում էի, որ կբացահայտվի և կապացուցվի այս կնոջ կողմից կեղծ տեղեկության տարածման փաստը։
Ձեզ եմ ներկայացնում բերման ենթարկված Դիաննա Մարտիրոսյանի ցուցմունքը քննչական կոմիտեում։
Ցուցմունքով նա հայտնում է, որ իրեն որևէ մեկն այդպիսի բան չի ասել, որ ինքը որևէ այդպիսի տեղեկություն իրականում չի ունեցել։
Опубликовано Arsen Babayan Четверг, 21 декабря 2023 г.


















































