Ադրբեջանի ավիաընկերություններն 2023 թ. ՀՀ–ին 90000 եվրո են վճարել Նախիջևան թռչելու համար.
«Տեղեկացնում ենք, որ 2023 թ-ին Հայաստանի օդային տարածքում ադրբեջանական ավիաընկերությունների աերոնավիգացիոն սպասարկման ծառայությունների մատուցման դիմաց հաշվեգրված եկամուտը կազմել է 90.018. 71 եվրո»,– ասված է պատասխան գրության մեջ:
Հիշեցնենք, որ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը 2021 թ. հոկտեմբերի 6–ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը` Բաքվից Նախիջևան ուղևորատար չվերթեր իրականացնելու համար։ Այս ուղղությամբ թռչում էր նաև ընկերության դուստր ընկերությունը՝ Buta Airways–ը։ 2023 թ. հոկտեմբերին նրանք միավորվեցին։


















































