Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ռnւբեն Վարդանյանի կինը шհшզшնգում է

Սոցիալական ձեռներեց, Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի տիկին Վերոնիկա Զոնաբենդը բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին։

Հարցին՝ ինչ նորություններ ունի Ռուբեն Վարդանյանից, նրա տիկինը պատասխանել է․  «Մենք չգիտենք, թե որքան արագ իրավիճակը կհանգուցալուծվի։ Ռուբենից էական նորություններ չկան։ Շաբաթը մեկ անգամ մեզ թույլ են տալիս շատ կարճ հեռախոսով խոսել։ Մեզ մտահոգում է, որ միջազգային փաստաբաններին իր մոտ չեն թողնում։ Իհարկե, կարոտում ենք իր հետ շփումը։ Այս շաբաթ կլրանա Ռուբենի կալանավորման երեք ամիսը։ Երեխաները տոկունությամբ դիմանում են այս իրավիճակին, իրենց պարտքն են համարում նեցուկ լինել միմյանց եւ ինձ: Այս ընթացքում նրանք ավելի են հասունացել»։Դիտարկմանը, որ բազմաթիվ մարդիկ աջակցություն են հայտնել Ռուբեն Վարդանյանին ընտանիքին և հարցին՝ ինչո՞ւ է նրա կալանավորումը նման լայն ռեզոնանս առաջացրել ամբողջ աշխարհում, Վերոնիկա Զոնաբենդը պատասխանել է․

«Ռուբենը եղել եւ մնում է միաժամանակ գլոբալ եւ տեղական (անգլերեն glocal նորաբանություն-Մեդիամաքս) եւ մասշտաբային անձնավորություն, անկախ նրանից, թե ինչպես են նրան փորձում «կանոնակարգել» լրատվամիջոցներն ու առանձին մարդիկ։ Նա առաջնորդ է եւ վիզիոներ, որը վերլուծում է անցյալը եւ գիտի, թե ինչպես տեսնել ապագայի միտումները՝ նախքան մեծամասնությունը կնկատի դրանք: Դա թույլ է տալիս նրան կանխատեսել փոփոխությունները: Իր հարցազրույցներում ու ելույթներում նա խոսում էր համաշխարհային գործընթացների մասին, որոնց մասին մարդիկ չէին էլ մտածում։ Դիտեք նրա 10-15 տարվա վաղեմության հարցազրույցները։ Զարմանալի է, թե որքան ճշգրիտ էր նա կանխատեսում, թե ինչ է կատարվում հիմա, փորձում էր կանխել խնդիրները եւ խրախուսել մյուսներին գոնե մտածել այդ մասին: Ռուբենը համաշխարհային մասշտաբի առաջնորդ է եւ լայն կապեր ունեցող անձնավորություն։ Նրանք, ովքեր գործակցել են նրա հետ թե՛ բիզնեսում, թե՛ մարդասիրական աշխատանքներում, հասկանում են նրան, վստահում են եւ տեսնում  նրա մտադրությունների անկեղծությունն այն ամենում, ինչ նա անում է։ Նա կատարում է այն ամենն, ինչ ասում է, եւ չի ընդունում երկակի ստանդարտներ, որոնք, ավաղ, աշխարհում նորմ են դարձել։ Ուստի զարմանալի չէ, որ այդքան մարդ աջակցում է նրան»։

Թե ինչ քայլեր են ձեռնարկվում՝ Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու ուղղությամբ, կինը նշել է․ «Փաստաբանների և իրավապաշտպանների մասնագիտական մեծ թիմ է աշխատում Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբենին եւ արցախցի այլ բանտարկյալներին ազատելու համար։ Ես շատ շնորհակալ եմ մեր ընկերներին, ովքեր ամեն օր փորձում են անել ամեն հնարավորը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031