«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր հրավիրված ասուլիսին անդրադարձավ իր դեմ քրեական գործով դատավճռին և պնդեց, որ այն ի սկզբանե նպատակ ուներ վարկաբեկելու իրեն՝ սահմանափակելով իր քաղաքական գործունեությունը։
Ըստ Չալաբյանի՝ այն հարուցվել է օրենքի խախտումով, մերձիշխանական կիսալեգալ կայքի միջոցով… Իր մեղքը դատարանում իրականում ապացուցված չի և որևէ ապացույց չի ներկայացվել, որ այդ ամբողջ գործողությունները որևէ առնչություն ունեն որևէ հանրահավաքի հետ և այդ հարաբերությունները, որ առաջացել է Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահի հետ, ընդհանրապես որևէ հանրահավքի հետ են կապված։
Մեղադրական վճիռը մեկուկես տարի առաջ էին ներկայացրել։ Նաև հավելեց, որ պայքարը շարունակվելու է՝ թե՛ իրավական, թե՛ հանրային, թե՛ քաղաքական հարթություններում
















































