Լրագրողներին հետ զրույցի ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում այս օրերին նախատեսված միջոցառումների շրջանակում, ։
Ըստ Պեսկովի՝ նրանք լավ հնարավորություն կունենան շփվելու։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ:


















































