Հռոմի պապ Ֆրանցիսկոսը սուրբծննդյան ուղերձում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության օրը թող մոտենա։
Թող դրան նպաստեն մարդասիրական նախաձեռնությունների շարունակումը, փախստականների վերադարձն իրենց տները՝օրինական հիմքերով և անվտանգության պայմաններում,ինչպես նաև յուրաքանչյուր համայնքի կրոնական ավանդույթների և պաշտամունքի վայրերի նկատմամբ փոխադարձ հարգանքը։


















































