Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Իշխանությունը ճնշում է գործադրում Շահրամանյանի վրա՝ պшհшնջելով չչեղшրկել հրամանագիրը (24News)

Հայաստանի իշխանությունները սարսափելի բարոյահոգեբանական ճնշում են գործադրում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի վրա՝ պահանջելով չչեղարկել Արցախի Հանրապետության լուծարման հրամանագիրը կամ հանդես չգալ նմանաբովանդակ որևիցե հայտարարությամբ։ Այս մասին հայտնել են 24News-ի աղբյուրները։

Ըստ տեղեկությունների, Շահրամանյանին ուղիղ տեքստով ասվում է, որ եթե Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները հունվարի մեկից պահպանվեն, ապա դա հնարավորություն է տալու Ադրբեջանին սկսել նոր ռազմական գործողություններ, իսկ դրա ամբողջ պատասխանատվությունը դրվելու է հենց Արցախի՝ Հայաստանում գտնվող իշխանությունների ու, մասնավորապես, Շահրամանյանի վրա։

Ըստ էության, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կանգնած է ծանր երկընտրանքի առջև՝ հայտարարել պահպանել Արցախի պետական ինստիտուտներն ու դրանով սերունդների համար թողնել Արցախի վերադարձի համար իրավունք ու պայքարի հարթակ, բայց դրա հետ մեկտեղ վերցնել հետագա ամբողջ գործողությունների պատասխանատվությունը, իշխանության հալածանքների ենթարկվել, ինչպես նաև մեղադրվել Ադրբեջանի հետ հետագա հնարավոր ռազմական գործողությունների «հրձիգ» հանդիսանալու մեջ, թե լուծարել դրանք ու մնալ պատմության մեջ իբրև հայրենիքի «գերեզմանափոր»։

Այս ճնշմանը գումարվում է նաև Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճակատագրի հարցը, Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանն ու Դավիթ Մանուկյանը այնտեղ պատանդ են, ու Շահրամանյանին անընդհատ ասում են, թե իր ընկերների ապագան նույնպես կախված է իր որոշումից։

Ըստ տեղեկությունների, Արցախի նախագահը, այնուամենայնիվ, հակված է վերցնել իր վրա այդ պատասխանատվությունն ու պահել Արցախի պետական ինստիտուտները՝ հետագա պայքարի հարթակը պահելով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031