Skip to main content

Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան

Լրահոս

Ավինյանի երդմնակալությամբ միանգամից 500 տարվա երդմնակալության փող եք ծախսել, վաստակե՞լ եք էդ միլիոնները, որ մսխում եք ձեր փառասիրության համար. Մարության

Ասում եք՝ եկամուտները ավելացել են, դրա համար կարող ենք մեզ ճոխ ծախսեր թույլ տալ, Երևանի ավագանու նիստին հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Եկամուտներն ավելացել են, քաղաքի հազարավոր խնդիրների լուծմանն ուղղեք։ Եթե չգիտեք՝ ինչի վրա ծախսել, կարող եմ հուշել։ Մի քանի օր առաջ երեխայիս տարել էի քաղաքային պոլիկլինիկա՝ ակնաբույժի մոտ։ Պարզվեց, որ ակնաբույժի կաբինետում նորմալ հետազոտութուն անելու տարրական սարքեր չկան։ Հարցրեցի՝ որքա՞ն փող է ձեզ պետք կաբինետի սարքավորումները համալրելու համար, ասացին՝ մոտ 100 հազար դրամ։ Քաղաքը ունի 26 պոլիկլինիկա։ Այսինքն, բոլոր պոլիկլինիկաները ակնաբուժական սարքավորումներով համալրելու համար պետք է կոպիտ հաշվարկով 2,6 միլիոն դրամ։ Գուցե դրա վրա՞ ծախսեք ավելացած եկամուտները։ Սա մեկ փոքր օրինակ է ընդամենը։

Շարունակենք մեկանգամյա ճոխ ծախսերի թվարկումը։ Շեշտում եմ, սրանք այն ծախսերն են, որոնք լայնորեն լուսաբանվել են։ Բոլորս իմացանք, որ այս տարի քաղաքապետի երդմնակալության արարողության վրա ծախսվել է ավելի քան 87 միլիոն դրամ։ Համեմատության համար, իմ երդմնակալության արարողության վրա 2018-ին ծախսվել է, ուշադիր՝ ինը հարյուր հազար դրամ։ Պատկերացնում ե՞ք։ Համեմատեք 900 հազարն ու 87 միլիոնը։ 100 անգամ ավել: Եթե հաշվի առնենք, որ քաղաքապետերը բնական պայմաններում 5 տարին մեկ պետք ա փոխվեն, ստացվում է որ դուք միանգամից 500 տարվա երդմնակալության փող եք ծասել: Ու ամենակարեւորը՝ ինչի՞ համար է դա արվում, ի՞նչ է շահում դրանից քաղաքը։ իսկականից դուք պատկերացնում ե՞ք՝ ինչ թվերի հետ եք խաղում, ինչ ծախսեր եք ձեզ թույլ տալիս։ Դուք հինգ տարի առաջ պատկերացնում էի՞ք, թե ինչ տեսք ունի 87 միլոն դրամը։ Դուք վաստակել ե՞ք էդ միլիոնները, որ մսխում եք ձեր անձնական փառասիրությունը գոհացնելու համար։

Էս ամեն ինչը հաստատում է էն, ինչ ես ասում էի այս դահլիճում երկու տարի առաջ․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ միայն ձախողել է հեղափոխական ռեֆորմները, ոչ միայն ձախողել է արտաքին ու ներքին քաղաքականությունը, այլեւ կորցրել է իր բարոյական օրիենտիրները։ Թեեւ նրանցից ոմանք դա երբեք չեն էլ ունեցել»,-հայտարարեց Մարությանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031