Տարեվերջյան ասուլիսի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց, որ ինքը որևէ դիրքորոշում և կարծիք երբևէ չի արտահայտում եկեղեցու մասին, որովհետև, առաջին հերթին, կարծում է, որ բոլորովին դրա անհրաժեշտությունը չկա:
Ըստ նրա՝ եկեղեցին ունի իր դիրքորոշումը, դա նոր չի:
Ինքը բազմիցս նախարարության դիրքրոշումը հայտնել է, որ հարգում են եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չեն ու համամիտ։ Կրթության կազմակերպումը պետության գործն է:


















































