Skip to main content

Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին

Լրահոս

Առանձնապես խnշnր չшփերի թմրшնյnւթերի իրացման մեղшդրшնքով կшլшնшվnրվել է 51-ամյա տղամարդ (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննության արդյունքում հայտնաբերվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հերթական անձը։

Վերջինիս ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքեր էին տարվում դեռևս

2023 թվականի մարտի 4-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որից թմրանյութերի ձեռքբերման վերաբերյալ անջատված մասը՝ մեկ անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էր դատարան։

Մյուս՝ նախաքննության փուլում գտնվող մասով վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունից ստացված տեղեկությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 51-ամյա բնակիչը զբաղվում է թմրամիջոցների, մասնավորապես՝  հերոին, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և այդպիսիք պահում է իր բնակարանում:

2023 թվականի դեկտեմբերի 22-ին 51-ամյա տղամարդը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել է: Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից, ՔՈԳՎ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների օժանդակությամբ, կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի հերոին, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրամիջոցներ, դրանք փաթեթավորելու համար նախատեսված փաթեթներ և էլեկտրական գրամային կշեռնքեր:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Երևանի 51-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական ու վարութային գործողություններ թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը ներգարվված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։

Նախաքննական մարմինը շարունակում է որդեգրած անզիջում պայքարը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Возможно, это изображение текстВозможно, это изображение текст «a PCS UNITS»

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031