«Իմ բազում կերպարներից առաջին տիկնիկի համար ընտրեցինք հենց այս մեկը, որպեսզի այն ոչ միայն լինի իմ նվերն իմ փոքրիկ երկրպագուներին, այլեւ բարբիի չափանիշներին համապատասխան առաջին հայկական տիկնիկը, որը տարազ է կրում՝ պատրաստված բարբի ստեղծող ընկերության վստահված գործարանի կողմից։
Չեմ կարող ասել, թե քանի անգամ ենք ձեւափոխման ենթարկել, որպեսզի կոպիի և քամարի լավ ու ճիշտ տարբերակներ ստանանք: Մանրակրկիտ ենք եղել նույնիսկ քիթիկի հարցում, որը խնդրել ենք, որ մի փոքր ավելի ընդգծված լինի ու հայկական»։
Երգչուհին հավելել է, որ տիկնիկներն այս պահին սահմանափակ քանակով են ստեղծված, իսկ վաղվանից կլինեն Երեւանի խոշոր խաղալիքների խանութներում: Դրանք հնարավոր է պատվիրել նաեւ օնլայն՝ pregomesh.com կայքով:
![]()

![]()



















































