The Guardian-ը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն այնքան էլ հեռու չեն խաղաղության համաձայնագրի կնքումից։
Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ, որ բանակցությունների այս վճռորոշ փուլում, երբ իրենք, ամենայն հավանականությամբ, այնքան էլ հեռու չենք վերջնական համաձայնությունից, իրենց իսկապես անհրաժեշտ են արդյունավետ գործողություններ։
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նշել է, որ Բաքվում ցանկանում են կողմերի միջև վեճերի լուծման մեխանիզմ ստեղծել:
















































