Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադառձավ Բաքվի նշած 8 գյուղի վերադարձի հարցին։
Նա ասաց, որ կան որոշ տարածքներ, որոնց մասին նախանշում է Ադրբեջանը և կան տարածքներ, որոնց մասին էլ մենք ենք խոսում։
Ինչ վերաբերվում է 8 գյուղերի վերադարձին. այդ տարածքները պետք է նախանշվեն և դրանց իրավաբանական հիմքերը հանվեն, հետո տեղի ունենա երկու գործընթաց՝ փոխանակել կամ ֆիզիկապես թողնել և տարածական որոշակի կարգավորումներ ունենալ և հարցը քննարկել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի շրջանակներում:
Ըստ նրա՝ Բաքվի նշած 8 գյուղի մասին հարցի պատասխանը սահմանների դեմարկացիան կարող է տալ:


















































