Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք կռվել գիտենք, եւ հենց այդ պատճառով պարտավոր ենք խաղաղություն բերել Հայաստանին. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս տարի մենք Ազգային ժողովի բակում ամանորյա տոնածառ էինք տեղադրել, ուր երեխաները պետք է գրեին իրենց ցանկությունները: Oրվա վերջում բակում տեղադրված տոնածառի վրա կար շուրջ 100 նամակ-երազանք՝ ուղղված Ձմեռ պապիկին: Մեկը տիկնիկ էր ցանկանում, մեկը՝ առողջություն մայրիկին, մյուսը՝ ինքնագնաց մեքենա, հատուկ մատնանշել էր՝ «պուլտով», բայց այդ հարյուր նամակներից 93-ը բավականին անսպասելիորեն ուրիշ՝ նույնանման երազանք ու ցանկություն էին պարունակում. Դավիթը, Արմենը, Անին, Արփին, Հայկը, Ռուբենը եւ մնացած երեխաներն այս կամ այլ ձեւակերպմամբ գրել էին մեկ բան, որ նրանց բոլորի երազանքը մեկն է՝ խաղաղություն:

Անկեղծ ասած՝ ես այլ բովանդակությամբ ամանորյա ուղերձ էի պատրաստել, բայց այն, ինչ ես կարդացի, լիովին փոխեց թե’ այս ուղերձի տրամաբանությունը, թե’ բովանդակությունը:

Մեր երեխաները մեր կյանքի ամենամաքուր եւ ազնիվ դատավորներն են, եւ Ազգային ժողովի համար, մեր թիմի համար սա անսպասելի եւ շատ զգացմունքային մի պահ էր. ինչպե՞ս եւ ինչո՞վ պետք է լցված լինի մեր մանկահասակ՝ 7, 8, 9 տարեկան երեխաների կյանքը, որ իրենք տիկնիկի, խաղալիքի փոխարեն խաղաղություն երազեն…

Այն երեխաները, ովքեր տիկնիկ եւ այլ խաղալիք էին ցանկացել, Ազգային ժողովը, իհարկե, կիրականացնի, իսկ մնացած 93 երեխաների, մեր երեխաների գերակշիռ մասի երազանք-ցանկությունը պետք է կատարենք մենք բոլորս՝ միասին:

Այո՛, դա հեշտ չէ, նույնիսկ շատ դժվար է, բայց խաղաղության հնարավորությունը երբեք այսքան մոտ չի եղել:

Մենք կռվել գիտենք, եւ հենց այդ պատճառով պարտավոր ենք խաղաղություն բերել Հայաստանին, հայ ժողովրդին, մենք պարտավոր ենք իրականացնել մեր երեխաների երազանքը:

Մենք կարող ենք շատ հարցերում իրար հետ համաձայն չլինել, բայց այս հարցում պետք է միասնական լինենք. մենք պետք է հասնենք խաղաղության եւ նորմալ հարաբերություններ հաստատենք մեր բոլոր հարեւանների հետ:

Այո՛, դժվար է, բայց մենք պետք է վերջ դնենք ատելությանը, անհանդուրժողականությանը, պատմության եւ իրականության մեջ ավելի ուժեղի, ավելի լավի փնտրտուքը դադարեցնենք, նաեւ՝ գլուխ գովելու եւ մեկս մյուսից առավել դասվելու արատավոր սովորույթը. սա է իսկական ուժը, սա է իսկական հաղթանակը:

Կառուցենք մի միջավայր, ուր մեր երեխաները կապրեն խաղաղ, երջանիկ եւ անհոգ կյանքով, դա այն է, ինչ առաջին հերթին մենք պետք է ձգտենք թողնել մեր սերունդներին՝ որպես մեր իրական ժառանգություն:

Ուստի, եկե՛ք բաժակ բարձրացնենք հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների եւ, իհարկե, հանուն ազատ, ինքնիշխան, խաղաղ եւ հավերժ Հայաստանի Հանրապետության:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Աստված մեզ օգնական:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031