ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը NewDay.am-ի խմբագրությանը խնդրել է հրապարակել բաց նամակ՝ ուղղված պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Բաց նամակ․
Հաղորդում ենք Ձեզ այն մասին, որ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված և չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հասանելիք հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման կարգը սահմանելու մասին 17.07.2023 թ. թիվ 983-Լ հրամանի պահանջները՝ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձանց կողմից մինչ օրս կատարված չեն:
ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 29-րդ հոդվածի համաձայն՝ քրեական պատասխանատվություն զինծառայողները կրում են հանցագործություն կատարելու համար` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությանը համապատասխան, իսկ 31-րդ հոդվածի՝ հրամանը չկատարելը համարվում է զինվորական հանցագործություն:
Վերոգրյալից ելնելով խնդրում ենք Ձեզ ձեռնարկել համապատասխան միջոցներ:
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն։
03.01.2024 թ.


















































