Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը ասաց, որ հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ կա:
Սուր շնչառական հիվանդությունները Հայաստանում նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1,1 անգամ;
Համաճարակաբանության վարչության պետի տեղեկացմամբ՝ թոքաբորբով հոսպիտալացված են 237 պացիենտ, նրանցից 62%-ը 0-ից 18 տարեկան երեխաներն են։


















































