Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Թերի աշխատանքն անպայման պետք է ունենա իրենց հետևանքները․ Գրիգոր Մինասյան

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գրիգոր Մինասյանը ասաց, որ տեսան վարչապետի այցերի արդյունքում հրաժարականներ և համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ այն առումով, որ թերի աշխատանքն անպայման պետք է ունենա իրենց հետևանքները։

Նրա խոսքով՝ քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն, բայց Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է՝ հասկանալու համար՝ արդյոք այդ մրցույթի հայտարարման տեխնիկական առաջադրանքներում, այնուհետև, եթե աշխատանքը հանձնման-ընդունման ակտերով ստորագրված է, կա՞ այդ տեխնիկական առաջադրանքի և հանձնման-ընդունման ակտի միջև անհամապատասխանություն, թե՞ ոչ։

Եթե առկա լինեն անհամապատասխանություններ, նրա խոսքով, բնականաբար, քրեական վարույթներ կլինեն։

«Ինչ վերաբերում է մնացած պրոցեսներին, կարծում եմ, որ շատ նորմալ գործընթաց է և երբ ղեկավարը տեսնում է, որ որևէ գերատեսչություն թերանում է, բնական է, որ պետք է լինեն հետևանքներ։ Շատ հաճախ այլ պայմաններում կամ նախկինում դա կարող էր լինել թաքնված և ոչ բացահայտ, ի ուրախություն ինձ և, կարծում եմ, մեր բազմաթիվ քաղաքացիների՝ թափանցիկ ու բաց տեղի են ունենում գործընթացներ, դա նաև ազդակ է բոլոր գերատեսչություններին, գերատեսչությունների ղեկավարներին, նախարարներին, անձամբ ինձ, թե ինչպես է պետք աշխատել և ինչ նոր նշաձող է սահմանվում  երկրի ղեկավարի կողմից»,- նշեց Գրիգոր Մինասյանը։

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031