Vaticannews.va կայքը հայտնում է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիվանագետների առաջ ամենամյա ելույթում կրկնել է իր հայտարարությունն այն մասին, որ աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ:
Հռոմի պապն անդրադարձել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գրեթե երկու տարի շարունակվող լայնածավալ պատերազմին, որը հանգեցրել է «մեծ թվով զոհերի և զանգվածային ավերածությունների», ինչպես նաև Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակին:
Երկու դեպքում էլ նա կոչ է արել բանակցություններ վարել:


















































