Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Հարցեր կան, որոնց դեպքում բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության ենք եկել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթացներ ենք տեսել․ ԱԽ քարտուղար

Հունվարի 4-ին հայկական կողմը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի»՝ ադրբեջանական կողմի առաջարկներին։ Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ կա համաձայնություն նաև հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովների հանդիպման շուրջ։

Մասնավորեցնող հարցին, որ ստացվում է հայկական կողմն ուղարկել է իր պատասխաններն Ադրբեջանին, ԱԽ քարտուղարն արձագանքեց․ «Պատասխանները երկու շաբաթվա ընթացքում հետ ենք ուղարկել Ադրբեջանին և այժմ ակնկալում ենք Ադրբեջանի պատասխանը»։

Հարցին՝ ինչպես է հայկական կողմը գնահանում հայ-ադրբեջանական հարաբերություններում գրանցված դինամիկան, Գրիգորյանը պատասխանեց, որ հայկական կողմը ևս դրական է գնահատում դինամիկան, բայց կան նաև հարցեր, որտեղ որոշակի առաջընթացներ էին գրանցվել, մինչդեռ խաղաղության պայմանագրում այդ առաջընթացն իրենք չեն տեսել։

«Այսինքն՝ հարցեր կան, որոնց դեպքում բանավոր բանակցությունների ընթացքում համաձայնության ենք եկել, բայց խաղաղության պայմանագրի տեքստում մենք որոշակի հետընթացներ ենք տեսել: Բայց ընդհանուր առմամբ նաև կան կետեր, որտեղ առաջընթաց ենք գրանցել», — նշեց ԱԽ քարտուղարը՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031