Միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, բողոքի ակցիա են արել ԿԳՄՍՆ շենքի դիմաց։
Լրագրողների հետ զրույցում ատեստավորումը չանցած ուսուցիչներից մեկը ասաց, որ ամաչում է դուրս գալ տնից, չի կարողանում աշակերտին բարևել։
Ըստ ուսուցչի՝ անարդարություն է։ Այնպիսի թեստեր էին․․․ 1200 ուսուցիչ մնացել է դրսում։ 34 տարի է՝ դպրոցում է աշխատում, աշակերտները բարձրագույն տեղերում են սովորել։ Էսօր ինքը վատ է զգում տնից դուրս գամ, որ աշակերտն իրեն պետք է բարևի ինքը չի կարողանում բարևին պատասխանել։


















































