Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ

Լրահոս

2023 թվականին Փաշինյանի աշխատակազմի աշխատողներին պարգևատրել են 413 միլիոն 495 հազար դրամով․ 168․am

Նիկոլ Փաշինյանը, որն իրենից առաջ եղած բոլոր իշխանություններին քննադատում էր պետական բյուջեի գումարները մսխելու, իսկ ոմանց էլ՝ ծրարով գումար ստանալու համար, հերթական անգամ շռայլ պարգևատրման է արժանացրել իր աշխատակազմին՝ ծրարով գումար փոխանցելու փոխարեն՝ նույն գործարքը կատարելով անկանխիկ տարբերակով։

168.am—ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Կառավարությունից հայտնում են, որ միայն 2023 թվականին Փաշինյանի աշխատակազմի աշխատողները պարգևատրվել են 413 միլիոն 495 հազար դրամով։

Փաշինյանի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչությունից հայտնում են, որ յուրաքանչյուր աշխատող պարգևատրվել է աշխատանքային  պարտականությունների կատարման որակի, արդյունքի և կատարողականի գնահատմանը համապատասխան։

Թեև պարգևատրումների մասին խոսելիս Փաշինյանը հայտարարում է, թե դա իր խոստումն է՝  իր ձևակերպմամբ,  հեղափոխական հարթակից հնչեցրած, այդուհանդերձ, պաշտոնյաներին, պետական ծառայողներին պարգևատելու մասին խոստում նա երբեք չի տվել մինչև վարչապետ դառնալը, որովհետև ակնհայտ էր՝ կզրկվեր իր էլեկտորատի ձայներից։

Հենց այդ ձայները ստանալու համար 2018 թվականին՝ իշխանազավթումից առաջ, Հանրապետության հրապարակից Փաշինյանը խոստացել էր  ոչ թե պարգևավճարներ շռայլել, այլ` պետական ծառայողների աշխատավարձը բարձրացնել։

«Պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել սրա-նրա հայաթներում՝ իրենց ընտանիքը պահելու համար»,- հայտարարել էր նա։

Ստացվում է՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ պոզով-պոչով կոռուպցիայի, թալանի դեմ պայքարելու հարցում Փաշինյանն իր ընտրազանգվածին խոստացել  է մի բան, բայց կատարում է լրիվ հակառակը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև