Արմեն Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Սիրելի՛ հայրենակիցներ
Վաղը՝ հունվարի 10-ին, ժամը 13:00-ին, Նազարբեկյան 40 հասցեում, տեղի կունենա 11 երիտասարդների դատը՝ սեպտեմբերյան անհնազանդության ակցիաների հետ կապված, անհեթեթ մեղադրանքներով:
🇦🇲Ես և իմ ընկերները լինելու ենք այնտեղ՝ ի աջակցություն կալանավորված ուսանողների:
✅Կոչ եմ անում միանալ մեզ և գալ դատարան
✅Ուսանողները չպետք է կալանավորվեն հանուն հայրենիքի և արդարության պայքարի համար։
✅Ուսանողներն ամիսներ շարունակ ապօրինի կալանավորված են այս իշխանությունների քմահաճույքով։
✅ Մեր երազած երկրում ուսանողներին աջակցում են, այլ ոչ սահմանափակում։


















































