Լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ասաց, որ Հայաստանը կողմ է, որ Ադրբեջանի հետ բանակցություններն արդյունավետություն ունենան։
Նա ասաց, որ Հայաստանը կարևորում է, որ այն ֆորմատները, որոնք ձևավորված են, շարունակական լինեն։
Նա նաև հայտարարեց, որ երկկողմ բանակցությունների առաջարկ չի եղել Հայաստանին։
Իրենց համար առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների բովանդակությունն ու սկզբունքների ամրագրումը, որ բանակցությունները լինեն միջնորդների մասնակցությամբ, թե երկկողմ։
















































