Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին

Լրահոս

Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային Ձայն» կուսակցությունում դադարեցվել է

«Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտնում է, որ Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային Ձայն» կուսակցությունում դադարեցվել է։

«09.01.2024թ տեղի է ունեցել «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի նիստ։
Նիստով պարզվել է, որ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի, գրանցված ՌԴ Կալինինգրադ քաղաքում։

Կուսակցության կանոնադրության 3.8.5 կետի ուժով, այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում կուսակցության անդամությունը դադարեցվում է։

Այս հիմքով կառավարման խորհուրդը դադարեցված է համարել Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությունում։

Սեփական դիմումների հիմքով դադարեցված է համարվել կուսակցության խորհրդի ևս 11 անդամի անդամակցությունը։

Խորհուրդը նաև ի գիտություն է ընդունել, խորհրդի ղեկավար Արտակ Գալստյանի լիազորագիրը, որով վերջինիս կառավարման խորհրդի ղեկավարի լիազորությունները փոխանցվել են խորհրդի անդամ Գագիկ Գալստյանին, դադարեցնելով մինչ այդ կուսակցության խորհրդի անդամ Վահան Ավագյանին տրված նույնաբովանդակ լիազորագրի գործունեությունը։

Բացի այդ <«Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը, հաշվի առնելով մամուլում տարածված լուրերը իրազեկում է քաղաքացիներին և կուսակցականներին, որ «Հանրային Ձայն» կուսակցությունը արտահերթ համագումար հրավիրելու որոշում չունի, նման համագումար հունվարի 19 -ին չի անցկացվելու։ Սույն թվականի հունվարի 19-ին, Մարիոթ հյուրանոցում, կուսակցության նախկին անդամ Վարդան Ղուկասյան անունը կրող անձի կողմից հրավիրված համագումարը ապօրինի է, որևիցե աղերս չունի «Հանրային Ձայն» կուսակցության հետ։ Դիմում ենք նաև ՀՀ իրավապահներին, կասեցնել «Հանրային Ձայն» կուսակցության անունից ապօրինի հրավիրված համագումար կոչվող ապօրինի հավաքը։ Սույնով հայտարարում ենք նաև, որ Վարդան Ղուկասյան անունով անձը, այլևս որևիցե քաղաքական առնչություն չունի, ոչ «Հանրային Ձայն» կուսակցության և ոչ էլ կուսակցության Երևան քաղաքի ավագանիում գործող ֆրակցիայի հետ և ոչ կուսակցության և ոչ էլ ավագանու անդամները չունեն պարտավորություն վերջինիս հրահանգները, կամ ցուցումները կատարելու, Երևանի քաղաքապետարանի գործունեության մասին նրան տեղեկատվություն փոխանցելու։ Ցանկացածը, ով կիրականացնի նման գործունեություն, կլինի կուսակցության անդամ, թե ավագանի, պետք է գիտակցի, որ դա կատարում է իր անձնական պատասխանատվությամբ և կրելու է դրանից բխող քրեաիրավական հետևանքների ողջ պատասխանատվությունը»,- նշված է «Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհրդի հայտարարության մեջ։

Facebook
Twitter

Կարդացեք նաև