Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է, որ մի շարք երկրներ մեղադրում են Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու մտադրության մեջ։
Ինքն արդեն խոսել է այն մասին, նորից ուզում է միանգամայն անկեղծ ասել, որ եթե ցանկանային, կմտնեին ու կգնային մինչև վերջ։ Իրենց դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ «իրենց նախկին քաղաքը», որի իսկական անունը Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ իրենց։ Իրենք նման մտադրություն չունեին։ Իրենց նպատակը իրենց սահմանները պաշտպանելն էր։ Իրենք պետք է այնպիսի բարձունքներ ունենային իրենց ձեռքում, որ աչքով տեսնեին, թե ինչ են ծրագրում հայերը»։

















































