Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախի գեներալները Նիկոլին բոնբոներկա՞ էին տարել, թե՞ իշմար էին տվել | Էմին Օհանյանը դարձել է շախմատի միջազգային մրցաշարի հաղթող | Կոչ ենք անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ | Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է | Այս այցը Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների եղբայրական կապերի վկայությունն է. Վեհափառը՝ Տրիեստի թեմի հոգևորականներին | Սահմանային տվյալները հասանելի կդառնան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. նախագիծ | ՈՒՂԻՂ. Արցախի ներդրումային հիմնադրամի փողերի հետքերով. բողոքի ակցիա դատախազության դիմաց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքուն սպիտակ ֆոսֆոր կիրառեց Արցախում, COP17-ի հյուրե՛ր, բռնահանված արցախցիների վերադարձն ապահովե՛ք | Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Լրահոս

Նիկոլ ընտրած կամ դեռևս համակիր ցանկացած մեկն ինձ համար` կամ պարզապես միամիտ է և ծայրաստիճան անգրագետ. Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այն ինչ տեղի է ունեցել մեր երկրի ու ժողովրդի հետ` բազմաթիվ անգամներ նախազգուշացրել ենք: Ընդ որում, մեր զգուշացումները մատչելի ու հասանելի են եղել բոլորին: Չի կարող գտնվել մեկը, ով կասի, որ ընդդիմությունից չի լսել Նիկոլի դավադիր գործողությունների ծանրագույն հետևանքների վերաբերյալ նախազգուշացումները: Այս մասին խոսել են նաև բազմաթիվ փորձագետներ, ոչ քաղաքական մարդիկ: Եղավ այն` ինչ եղավ:
Եթե կապիտուլյանտի հանցագործ ու թալանչի իշխանությունը շարունակվեց ևս մեկ տարի, ապա այն ինչ տեղի է ունենալու առաջիկայում` շատ ավելի դաժան է լինելու: Կրկին խոսում ու բացատրում ենք: Բացատրում ենք` ընդհուպ նկարագրելով սպառնացող վտանգը և դրա դեմն առնելու մեխանիզմները: Այս մասին գրում և խոսում են ոչ միայն հայկական, այլ նաև օտարերկրյա ԶԼՄ-ներն ու փորձագետները:
Այսքանից հետո, 2021թ. Նիկոլ ընտրած կամ դեռևս համակիր ցանկացած մեկն ինձ համար`
կամ պարզապես միամիտ է և ծայրաստիճան անգրագետ,
կամ ինչ-ինչ անձնական խնդիրներից դրդված, գիտակցված կամ անգիտակից եղանակով ծառայում է ապազգային, հակապետական շահերի,
կամ գենետիկայի ճշտման կարիք ունի:
Սա բոլորովին էմոցիոնալ գրառում չէ, ոչ էլ ինչ-որ շրջանակների պիտակավորելու նպատակ: Սա զուտ ազգային անվտանգության հարց է: Այս հարցերի լիարժեք պատկերացումից է նաև կախված պետության հավաքական ճակատագիրն ու ժողովրդի ապագան:
Եթե մի երկրի քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև պետությունը, որոշիչ պահերին շարունակ տուժում է նույն հասարակության մի քանի խմբերի տգիտության, միամտության, նյութապաշտության, վախկոտության կամ այլ պատճառներով, ապա տվյալ պետությունը նախ և առաջ ունի ազգային անվտանգության լրջագույն ներքին խնդիր:
Հ.Գ.
Ինձ հաճախ են ասում են, որ հասարակության մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր կամ զոհվածի ընտանիք են, կամ կորցնելով իրենց հարազատին, հայրենիքը, տունը, ունեցվածքը, ազգային արժանապատվությունը` սկսել են խիստ մեղադրել նաև իրենց այն բարեկամներին, ովքեր 2021թ. կրկին Նիկոլ են ընտրել:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031