Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը զայրացավ ու ասաց, որ չի հասկանում, ինչո՞ւ են կռիվ անում, եթե իրենց երաշխավորված կրթական ծրագրերը մինչև 6 ամիս է, ինչու են գրել մինչև 5 ամիս։ Կամ թող տան բացատրություն, որ ինքը դադարեցնի այդ քննարկումը, կամ ասեն՝ շատ լավ, դարձնեն 6 ամիս։
Էս երեք ժամ էլ կքննարկեն՝ 5 ամիս, ևս 3 օր էլ կա, 5 ամիս , 1 օր էլ կա, 6 ամսից մի օր պակաս է, պետք է չէ գրել»։
Մինչ դա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց բռնագաղթածների համար նախատեսված հերթական ծրագիրը։
Ըստ նախարարի՝ ծրագրի առաջին բաղադրիչը մասնագիտական ուսուցումն է՝ առնվազն 3 ամիս աշխատանքի պայմանով։ Այնուհետև վճարովի պրակտիկա որից հետո պարտադիր աշխատանքի տեղավորում առնվազը 3 ամիս և երրորդ բաղադրիչով մասնագիտական ուսուցում, վճարովի պրակտիկա և աշխատանք։
Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ առաջին ծրագրով նախատեսում են մինչև 5 ամիս մասնագիտական ուսուցում, որի ժամանակ բռնագաղթածին տրամադրվելու է 50 հազար դրամ կրթաթոշակ և նույնքան էլ ուսման վարձը վճարելու համար։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց որ ըստ գործող կարգավհորումների սրտիֆիկատ տրվում է երաշխավորված 6 ամիս ուսումնառության դեպքում։
Նիկոլ Փաշինյանը պահանջեց բացատրել, թե ինչու է նախագծում գրված մինչև 5 ամսվա ուսուցում։
Նարեկ Մկրտչյանը հայտնեց որ ծրագիրը ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ է նախատեսել և եթե 6 ամսվա պահանջ կա կարող են 6 ամիս սահմանել։
Նա բացատրեց, որ ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ ուսման սերտիֆիկատ տրվում է 6 ամսի սովորածներին, հետևաբար, ըստ որոշման, 5 ամիս սովորած բռնագաղթածին սերտիֆիկատ չեն տալու։
Նարեկ Մկրտչյանն ասաց, որ կդարձնեն 6 ամիս։


















































