Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

«Փաստ». Փաշինյանը ցանկանո՞ւմ է գնալ արտահերթ ընտրությունների

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ավելի ու ավելի ակտիվ են շրջանառվում տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գնալ արտահերթ ընտրությունների:

Չնայած իշխանությունները պարբերաբար կտրուկ հերքում են այդ տեղեկությունները, ավելի ճիշտ՝ արտահերթի իրենց ցանկությունը, այդուամենայնիվ, մի կողմից՝ փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միշտ արել են իրենց հայտարարածի ու խոստացածի ուղիղ հակառակը, մյուս կողմից՝ փորձագետներից շատերը կարծում են, որ նման հերքումները պարզապես այլ քաղաքական ուժերի համար անկանխատեսելիության ու անակնկալի գործոնը մինչև վերջ պահելու նպատակ ունեն: Կան տեղեկություններ, որ նման հնարավորությունը իրականում քննարկվում է արտաքին ուժային կենտրոններում, մասնավորաբար Արևմուտքում:

Սակայն եթե նրանք, հասկանալով, որ Փաշինյանն արդեն գրեթե վարկանիշ չունի, ավելի զգուշավոր են այդ հարցում, ու դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկում են արտահերթի պարագայում Փաշինյանին այլ «յուրայինով» փոխարինելու հարցը, ներհայաստանյան քաղաքական դաշտում, կարծես, առաջին հերթին մրցակցություն է այլընտրանքային, այսպես կոչված, «երրորդ ուժի» դաշտում:

Մեզ հետ զրույցում վերջին ամիսներին մի քանի քաղաքագետներ ոչ մեկ անգամ շեշտել են, որ մեր հասարակությունը ևս նման փնտրտուքի մեջ է՝ այս իշխանություններից ձերբազատվելու համար: Միևնույն ժամանակ որոշ փորձագետներ էլ այն կարծիքին են, որ իշխանափոխության հնարավոր է հասնել այն պարագայում, եթե տվյալ ուժն ունի հստակ արտաքին աջակցություն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև