Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
Երևանի բակային տարածքներն ու հանգստի գոտիներն ազատվում են ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններից ու ցանկապատված տարածքներից:
Վստահեցնում եմ, որ հողազավթված հանրային տարածքները փուլ առ փուլ վերադարձնելու ենք երևանցիներին:
Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում երևանցու շահն է, քաղաքը նրանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը:


















































