Skip to main content

Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ | Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան | Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» | Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» | Մեղրիի համայնքապետի թեկնածուն հոր շվաքի տակ, ինչպես դառնալ հյուրանոցի տեր, ավագանու անդամ ու համայնքապետի թեկնածու | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած

Լրահոս

Արամուսում տեղի ունեցած միջшդեպի նшխшքննությամբ ձերբшկшլվել է 5 шնձ. ՔԿ

Քննչական կոմիտեից NewDay.am-ին հայտնում են.

2024թ. հունվարի 11-ին՝ ուշ երեկոյան, քաղաքացուց Ոստիկանություն ահազանգ է ստացվել՝ Արամուս գյուղում մի քանի անձանց մասնակցությամբ միջադեպի մասին, իսկ ժամը 23:39-ին հաղորդում է ստացվել «Աբովյան» ԲԿ-ից այն մասին, որ Արամուս գյուղից, աջ դաստակի շրջանում հրազենային վնասվածքով, բուժօգնության է տեղափոխվել ներկայում Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ:

Նախնական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2024թ. հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել դեռևս ինքնությունները չպարզված շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին։

Հաշվի առնելով, որ Ոստիկանությունից ստացված հաղորդման մեջ առկա են  մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու,  զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն և  ակոսափող հրազենի փամփուշտ ձեռք բերելու, իրացնելու, պահելու  կամ կրելու հանցավոր գործողությունների հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,  297-րդ հոդվածի 3-րդ մասով,  335-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որը հետագայում փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչություն։

Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են  արնանման հետքեր, կրակոցի հետք, կրակված պարկուճ և այլ իրեր: Հարցաքննվել են անձինք։ Ձեռքի շրջանում վնասվածք ստացած անձը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։

Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու, միջադեպին մասնակից անձանց, ինչպես նաև՝ գործադրված զենքը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, քննությանը հետաքրքրող այլ հանգամանքներ պարզելու վերաբերյալ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հունվարի 12-ին գտնվել և վարույթն իրականցնող մարմնին են ներկայացվել միջադեպի` առերևույթ մասնակիցներից հինգը, որոնց վերաբերյալ կայացվել է վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալելու որոշում։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031