Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։
Նա տեղեկացրել է, որ շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն արդեն սկսված են։
«Այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմն,որն ավելի հարմարավետ կդարձնի մեր սիրելի ուղևորների երթևեկությունը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Խաչատրյանը։


















































