ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով քննարկվող նախագծի մասին, որով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները ասաց, որ Լուչիանո Պավարոտտին և Մայքլ Ջեքսոնը ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն եղել, բայց իրենք կան և կմնան որպես մարդկության համար արժեք։
Ալեն Սիմոնյանը բացատրեց, թե Հայաստանում տարիներ շարունակ ինչպես են վաստակավոր արտիստի կոչումներ ստացել։
Ըստ Սիմոնյանի՝ գնացել են մեկի երեխայի հարսանիքին երգել են, նստած շեֆն ասել է՝ սրան մի հատ կազմակերպեք ժողովրդական կամ վաստակավոր արտիստ տվեք։ Մականունավոր մարդիկ կան, որոնց երաժշտության ոլորտում վաստակավորի կոչում են տվել։
Ու հիմա այդ սխալն ուղղում են։ Հարգանքը և ժողովրդականությունը կոչումով չի որոշվում։ Այդ էլիտաները չկան, հիմա կա մեկ էլիտա և դա ժողովուրդն է։


















































