«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագծի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, ինքը երաժշտական ռասիզմի դավանողներից չէ, լսում է ամենատարբեր երաժշտություն՝ այդ թվում նաև ռաբիս։
Նա ասաց, որ իր կողմից հարգված և շատ սիրված երգիչ է Արմենչիկը։
Նա հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Արմենչիկը վաստակավոր արտիստ, իսկ Տիգրան Ժամկոչյանը՝ ոչ, ինքը դա չի կարողանում հասկանալ։ Նույն ժանրի երգիչներ են։ Պետությունը չէ, որ պետք է որոշի, թե որ արտիստն է վաստակավոր, որը՝ ժողովրդական։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծը, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։















































