ՏԱՍՍ-ը գրում է, որ Վորոնեժում անօդաչու սարքերի գրոհ է տեղի ունեցել. առաջին պայթյունները որոտացել են տեղի ժամանակով գիշերվա երկուսին: Երեք ժամ անց տեղի է ունեցել երկրորդ գրոհը։
Անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են բնակելի շենքի ութերորդ հարկի պատշգամբ, հրդեհ է բռնկվել։
Ռուսական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Ուկրաինայի հինգ, որսացել՝ երեք անօդաչու:
10-ամյա աղջիկ է տուժել, որը քնած է եղել սենյակում։


















































