Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Սերժ Սարգսյանը միակ պետական գործիչն է, ում ներկայությունը երկրի ղեկին Հայաստանի բարեհաջող գոյության միակ երաշխիքն է. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․

«Սերժ Սարգսյան`  ռազմաքաղաքական գործիչ, ով հստակ ընդգծեց,որ միջազգային ասպարեզում իր երկիրը պետք է սեփական արտաքին քաղաքականությունը վարի։ Նա կարողացավ ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, նրա շնորհիվ սկսվեցին հիմնավոր քաղաքական գործընթացներ։ Հայաստանը վարում էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն բոլո՛ ր ուղղություններով, ուներ լավ հարաբերություններ բոլո՛ ր կարեւոր կենտրոնների հետ։ Նախագահի պաշտոնավարման հենց երկրորդ օրը՝ ձեւավորվեցին գլխավոր ուղղություններն ու սկզբունքները, որոնք պետք է դառնային արտաքին քաղաքականության հիմնասյուները։
«Իմ որդեգրած քաղաքականությունից չեմ հրաժարվելու», — այսպիսի մեսիջով հանդես եկավ Սերժ Սարգսյանը, որը պետք է լուրջ դեր խաղար արտաքին քաղաքականության հայեցակարգում։ Հայաստանի քաղաքականությունը, եղել է բավականին հավասարակշռված, Հայաստանը եղել է կայուն, վստահելի գործընկեր աշխարհաքաղաքական բոլո՛ր խաղացողների համար ի շնորհիվ համբերատար բանակցողի։ Հայաստանը իր արտաքին քաղաքականության առանցքային խնդրի` ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման նպատակով շարունակել է համատեղ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ։
Տասը տարվա ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 16 պետությունների հետ: Հիմնել է 15 դեսպանություն եւ 4 գլխավոր հյուպատոսություն, երկու ներկայացուցչություններ միջազգային կազմակերպություններում, Հայաստանում բացվել են 9 դեսպանություններ եւ 6 միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ: 2009 թվականին հիմնադրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը:
Ստորագրվել է մոտ ինը հարյուր միջազգային պայմանագիր: Նախագահի մակարդակով կատարվել է շուրջ երկու հարյուր օտարերկրյա այց, Հայաստան են այցելել հիսուն պետությունների ղեկավարներ: Ստեղծվել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով, որը առաջին անգամ միավորեց աշխարհի ամբողջ հայությանը՝ մեկ կառույցի տակ։ Միջազգային հարաբերություններում մեր պետությունն ընկալվում էր ոչ միայն որպես հայ ժողովրդի շահերի, այլեւ համամարդկային արժեքների պաշտպան:
Հայաստանը անցյալը ճանաչել պահանջողից վերածվեց ապագայում կորուստներ կանխարգելողի եւ հենց այս տրամաբանությունն էր , որ Հայաստանը դարձրեց երկիր, ուր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելեց բացառիկ երկար, եռօրյա օրակարգով ու հատուկ անվանումով առաքելությամբ՝ ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր։
Եվ այսօր, երբ մենք ընդունել ենք դարաշրջանի գոյի մարտահրավերները, որտեղ որոշվում է մեր ազգային արժեքների եւ ազգի պահպանման կարեւոր խնդիրները, արդյունավետ ու իրատեսական քաղաքականություն վարելու համար եւս մեկ անգամ համոզվում ենք, որ Սերժ Սարգսյանը այն միակ պետական գործիչն է, ում ներկայությունը երկրի ղեկին Հայաստանի բարեհաջող գոյության միակ երաշխիքն է»։
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031